Festa: Արշավ դեպի Արա լեռ

> >
Արշավ դեպի Արա լեռ

Discoteca: Armenian Extreme club

Vão comparecer: 1
Data: 29.11.2015 07:00
Morada: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | Mostrar no mapa »

Ir »

Festeiros - Mulheres

Festeiros - Homens

Fotos da festa

Avisamos-te assim que estiverem disponíveis as fotos da festa.

Festa: Արշավ դեպի Արա լեռ

Այս կիրակի՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ "Armenian Extreme Club"-ն առաջարկում է Ձեզ միանալ դեպի Արա լեռ կազմակերպվող ճամփորդությանը:

Բոլորիս էլ հայտնի է, որ Արա լեռը բարձր գագաթներից մեկը չէ, բայց կարող ենք համոզված պնդել, որ այն տարածքի ամենագեղեցիկներից է և այս սեզոնին յուրահատուկ բարդություն ունի ու բարձրացողներին ուրիշ հաճույք է պատճառում: Վերադառնալու ենք ոչ թե սովորական ճանապարհով, այլ կիրճի միջով և վերադարձի ճանապարհին, հնարավորության դեպքում կփորձենք մտնել մեր կողմից հայտնաբերված փոքրիկ քարանձավը, որի պատերին գտել ենք անհասկանալի գրառում: Դե իհարկե այցելելու ենք նաև Ծաղկավանք անունը կրող քարանձավային մատուռը: Համոզված ենք, որ դուք շատ կտպավորվեք տվյալ վայրի հետ կապված պատմություններից ու լեգենդներից:

Մասնակցության գումարը 3500 դրամ է: Ակումբի անդամների համար և խմբակային հայտերի դեպքում գործում են զեղչեր:

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով