Festa: Արշավ դեպի Արագածի հարավային և ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ գագաթներ. Վարդավառը Քարե լճի մոտ
Início > Armenian Extreme club > Արշավ դեպի Արագածի հարավային և ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ գագաթներ. Վարդավառը Քարե լճի մոտ
Vão comparecer: 1
Data: 12.07.2015 06:00
Morada: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | Mostrar no mapa »
Avisamos-te assim que estiverem disponíveis as fotos da festa.
Չեք հոգնել ամառվա տապին տանը թաքնվելուց?
Չեք ձանձրացել ամառային անիմաստ պարապությունից?
Արդյոք ունեք բավականաչափ կամքի ուժ և խիզախություն մեր ակումբի աղջիկների և տղաների հետ միասին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը բարձրանալու համար?
Ուզում եք նշել Վարդավառը ամենախենթ ու էքստրեմալ պայմաններում?
Եթե որևէ մեկը երբևիցե Ձեզ կասի, որ բարձրացել է Արագածի գագաթը` ամենաբարձր գագաթը մեր երկրում, ապա նախ հարցրեք, թե Արագածի չորս գագաթներից որ մեկը նա նկատի ունի: Եթե դա հյուսիսայինը չէ, ապա նա սխալվում է:
Armenian Extreme Club-ը ՀՈՒԼԻՍԻ 12-ին Արագածի քամիների հետ միասին բարձրանալու է ամպերից էլ վեր` Արագածի Հարավային (3887մ) և ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ գագաթները (4095մ):
Մեքենան մեզ կտանի մինչև << ՔԱՐԻ ԼԻՃ>>, որտեղից էլ Հարավային և Արևմտյան կոչվող գագաթների թամբով նախ կիջնենք նախկինում հրաբխային խառնարան հանդիսացող կիրճը և նոր կբարձրանանք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ...
Դե իսկ վայրէջքից հետո կնշենք Վարդավառը խենթ ու էքստրեմալ պայմաններում՝ Քարե լճի մոտ:
Ցանկացողները կարող են սահմանափակվել միայն Հարավային գագաթը նվաճելով և ուղեկցորդներից մեկի հետ կվերադառնան Արագածի մետեոկայան:
Մասնակցության համար պահանջվող գումարը ընդամենը 4500 դրամ է` ներառյալ տրանսպորտը, ուղեկցորդների ծառայությունները և լեռնագնացության նախապատրաստական դասընթացը:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ
Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել (093)26-55-76, (094) 77-75-94 կամ այցելել Armenian Extreme Club` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով:
Հին իմաստությունն ասում է, որ ինքնաճանաչման և ինքնակատարելագործման ամենահարմար վայրը մեզ հայտնի աշխարհում եղել են և մնում են լեռները...
POSTS